Միջազգային

Մարիա Զախարովան նշանակվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Մարիա Զախարովան նշանակվել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի (ՏՄԴ) նոր տնօրեն Է նշանակվել Մարիա Զախարովան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել են գերատեսչությունում:

«2015 թվականի օգոստոսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի նոր տնօրեն Է նշանակվել Մարիա Զախարովան»,-հայտնել են ԱԳՆ-ում:

Առաջին անգամ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ կին Է նշանակվել:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Զախարովան ԱԳՆ-ի համակարգում աշխատում Է 1998 թվականից, այդ թվում՝ զբաղեցրել Է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղարի պաշտոնը: 2008-2011 թվականներին տարբեր պաշտոններ Է զբաղեցրել նախարարության կենտրոնական աշխատակազմում: 2011-ից 2015 թվականներին ՏՄԴ-ի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւիչի տեղակալն Էր: Օգոստոսի սկզբին Լուկաշեւիչը նշանակվել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ. այդ պաշտոնում նա փոխարինել Է Անդրեյ Կելինին:

Զախարովան տիրապետում Է անգլերենին եւ չինարենին: Ունի առաջին կարգի խորհրդականի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում