«Սեւան» ժողովրդական պարերի համույթը Վրաստանից վերադարձավ դափնեկրի կոչմամբ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ«ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի «Սևան» ժողովրդական պարերի համույթն այս տարվա հուլիսի վերջերին Վրաստանում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցներից մեկն էր, որը տուն վերադարձավ՝ փառատոնի դափնեկրի կոչումը նվաճած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ժողովրդական պարերի համույթի ղեկավար Իշխան Խաչատրյանը, «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ մարզկենտրոն Գավառում կազմակերպված պարի մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակային տեղը գրաված «Սեւան»-ը Վրաստանի Հանրապետությունում կազմակերպված եզրափակիչ փառատոնում էլ հանդես եկավ կատարողական վարպետությամբ:

«Համույթի ներկայացրած մրցութային պարը` «Փափուր»-ին, արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին: Մրցութային օրն ամփոփելուց հետո «Սևան» ժողովրդական պարերի համույթն արժանացավ դափնեկրի կոչման եւ առաջին մրցանակի: Մենք լավագույնս ներկայացրինք ե՛ւ Սեւանը, ե՛ւ մեր հանրապետությունը: Մրցութային մասին հաջորդեց նաեւ համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես եկանք «Շալախո» եւ «Ծաղկաձոր» պարերի կատարմամբ: Հանդիսատեսը մեր ելույթներն ընդունեց մեծ խանդավառությամբ եւ երկարատև ծափերով»,- հավաստեց Իշխան Խաչատրյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն English

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում