Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել է դերասան Ջասթին Թերուի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել է դերասան Ջասթին Թերուի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը:

«Մենք կարող ենք հաստատել, որ 45-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը եւ 44-ամյա Ջասթին Թերուն ամուսնություն են կնքել»,- նշել է CNN-ը:

Արարողությունը կայացել է օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի արվարձանում գտնվող նրանց տանը:

Իր հերթին TMZ հոլիվուդյան պորտալը ճշտում է, որ զույգը հյուրերին հրավիրել է նշելու Թերուի ծննդյան օրը: Սակայն, երբ նրանք ժամանել են, պարզվել է, որ ծննդյան օրվա փոխարեն հարսանիք է լինելու: «Այդ կերպ փեսացուն եւ հարսնացուն փորձել են թույլ չտալ տեղեկատվության արտահոսք եւ կանխել պապարացիների հայտնվելը»,- նշում է հրատարակությունը:

Թերուն եւ Էնիսթոնը սկսել են հանդիպել 2011 թվականի գարնանը՝ այն բանից մոտավորապես վեց տարի անց, երբ Էնիսթոնը ամուսնալուծվեց դերասան Բրեդ Փիթի հետ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում