Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 5-ի առավոտյան Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում ընդունել է Լիբանանում Կիպրոսի դեսպան Հոմեր Մատրոմաթիսին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Կիպրոսի հայ համայնքի, Լիբանանի ու Կիպրոսի հարաբերությունների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Միջին Արևելքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում