Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ փոխգործակցության խորացումը և ընդլայնումը. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ փոխգործակցության խորացումը և ընդլայնումը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Սուխորենկոյի կատարած աշխատանքը հայ-բելառուսական հարաբերությունների սերտացման գործում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության խորացումը և ընդլայնումը:

Ստեփան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին կառուցողական համագործակցության համար և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Բելառուսի համար, դեսպան Սուխորենկոն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն դինամիկ զարգանալ և ամրապնդվել:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտության, Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության ընդլայնման շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում