Տարածաշրջանային

Թուրքիայում ահաբեկիչները ռազմական հոսպիտալի վրա են հարձակվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ահաբեկիչները ռազմական հոսպիտալի վրա են հարձակվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկիչները զինված հարձակում են գործել Բիթլիսի Թաթվան գավառում գտնվող ռազմական հոսպիտալի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հարձակմանն անմիջապես պատասխան է տրվել, ինչի հետևանքով ահաբեկիչները դեպքի վայրից փախել են: Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել:

Դեպքի վայրում գործողություններ են սկսվել մեղավորներին հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում