Սպորտ

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի տասնյակում չէ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի տասնյակում չէ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը լքեց է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը:ՖԻԴԵ-ի օգոստոս ամսվա նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ամենաուժեղ շախմատիստը 11-րդ տեղում է: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակի մեջ ընդգրկվել են նաև Վիշի Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարաունան, Անիշ Գիրին, Սո Ուիսլին, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դինգ Լիրենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող շախմատիստներից ՖԻԴԵ-ի ցուցակում են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում