Տարածաշրջանային

Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան սառեցրել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան որոշել է ժամանակավորապես դադարեցնել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ «Թուրքական հոսք»-ի ծրագրի հետ կապված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում ՏԱՍՍ-ը` հղում կատարելով «ՀաբերԹուրք» հեռուստաընկերությանը:

Վերը նշված բանակցությունների սառեցման պատճառներից մեկն է ռուսական գազի մատակարարման հետ կապված նոր զեղչի տրամադրմանն առնչվող վերջնական փաստաթղթի բացակայությունն է: Ռուսաստանը և Թուրքիան պատրաստում էին համապատասխան համաձայնագիր, ըստ որի՝ 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի համար գազի գնման գինը պետք է իջեցվեր 10.25 տոկոսով, սակայն փաստաթուղթը այդպես էլ չստորագրվեց:

Ռուսական փորձագետների կարծիքով` մինչև Թուրքիայի նոր կառավարության ձևավորման ավարտը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում