Հասարակական

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների և հրդեհավտանգ եղանակ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների և հրդեհավտանգ եղանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ողջ տարածքն առաջիկա օրերին` հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին, կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկակոչելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային և Սյունիքի նախահովտային շրջաններում հուլիսյան վերջին օրերին գիշերային ժամերին կդիտվի 13-19, ցերեկը` 28-33 աստիճան տաքություն: Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի հովիտներում, Արցախում գիշերային ժամերին կլինի 17-24, իսկ ցերեկը` 31-36 աստիճան: Արմավիրում, Արարատում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում գիշերը կդիտվի 22-25, ցերեկը` 37-39 աստիճան տաքություն: Երևանում գիշերը կլինի 24-27, ցերեկը` 33-39 աստիճան տաքություն: Աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ է: Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում հուլիսի 28-ի առավելագույն ջերմաստիճանը եղել է 40 աստիճան 1973 թվականին, նվազագույն ջերմաստիճանը` 11.8 աստիճան 1983 թվականին, օդի միջին օրական ջերմաստիճանը 26.8 աստիճան է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում