Տարածաշրջանային

Թուրքիայում պայթեցվել է թուրք-իրանական գազատարը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում պայթեցվել է թուրք-իրանական գազատարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում պայթեցվել է Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարի հատվածը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, երկուշաբթի երեկոյան հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Պայթյունը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում: «Անատոլու»-ն հաղորդել է, որ պայթյունն իրագործել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Պայթյունը տեղի է ունեցել թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա` գազատարի` փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում:

Մի քանի օր առաջ Թուրքիայում պայթեցվել էր նաեւ Ջիզրե-Սիլոպի էլեկտրահաղորդման գիծը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում