Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնումհուլիսի 25-26-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝Երևանի Արտաշիսյան 48/1 հասցեում գտնվող թիվ 3 մանկական հիվանդանոցի մոտակայքում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ` 3000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում` «Դալմա Գարդեն Մոլ» զվարճառևտրային համալիրից դեպի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող միջանկյալ տարածքում` 5000 քմ, Վարդաշեն 3-րդ փողոցում գտնվող թիվ 64 դպրոցի մոտ` 5000 քմ, Հրազդանի կիրճում` «Գետափ» ռեստորանի մոտակայքում` 700 քմ, Խարբերդի ամառանոցների մոտակայքում` 1000 քմ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 7–րդ կմ-ին` 300 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ին` 4200 քմ խոտածածկ տարածք, Շենգավիթի զորամասի մոտ` 3 հա եղեգնուտ:

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվել է 3.5 հա, Մրգաշեն-Քանաքեռավան գյուղերի միջանկյալ տարածքում` 3 հա, Արզնի գյուղի 2-րդ թաղամասում` «Պիկնիկ» ռեստորանի մոտակայքում` 3 հա, Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում` մոտ 31 հա, N զորամասի տարածքում` 2 հա, Զառ գյուղի Երիտասարդական 1-ին փողոցում` 800 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին` հուշարձաների մոտ` 2 հա, Վերին Քաղսի գյուղի մշակույթի տան մոտ` 2 հա, Բջնի գյուղի մոտակայքում` 3 հա, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1.08 մ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդների փողոցում` 1200 քմ, Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի մոտակայքում` 250 քմ, Ույծ գյուղի մոտակայքում` 1 հա, Սիսիան քաղաքի ջրային տնտեսության մոտակայքում` 700 քմ, Եղեգ գյուղի մոտակայքում` 16 հա, Արծվանիկ գյուղի մոտակայքում` 200 քմ, Ճակատեն գյուղի վերջնամասում` 10 հա, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի գերեզմանատան մոտ` 5000 քմ, Մաստարա գյուղի «Զոնտիկներ» կոչվող տարածքում` 3000 քմ, Աշտարակ քաղաքում` 8 հա, Արարատի մարզի Բյուրավան գյուղի դպրոցի մոտ` 800 քմ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Ուղեձոր գյուղի սարերում` 16 հա, Չիվա գյուղում` 3000 քմ, Չիվա գյուղի «Թափ» կոչվող տարածքում` 50 հա խոտածածկ տարածք և 3 հա խաղողի անմշակ այգի, Մալիշկա գյուղի գերեզմանատանն` 1.5 հա, Վերնաշեն գյուղի դպրոցի մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում