Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Առանձնակի երախտագիտություն եմ հայտնում ս. թ. հունիսի 18-ին խորհրդարանում Ձեր ելույթի համար, որով վերահաստատեցիք այս հարցի վերաբերյալ Բելգիայի կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում կարևոր է միջազգային հանրության ջանքերի համախմբումը՝ միտված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է Հանրապետության Նախագահի ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում