Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում հուլիսի25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 26-29-ին` +39 աստիճան:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Կարդացեք հոդվածը` Русский