Տարածաշրջանային

Թուրքիան զինված գործողություններ է սկսել ԻԼԻՊ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

 Թուրքիան զինված գործողություններ է սկսել ԻԼԻՊ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ռազմական ինքնաթիռները գործողություն են սկսել Սիրիայում ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական F-16 տեսակի ռազմական 4 ինքնաթիռներն օդ են բարձրացել և ռմբակոծել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ԻԼԻՊ-ի հենակետերը:

Նշվում է, որ ռազմական ինքնաթիռները գործողություն են իրականացրել առանց Սիրիայի տարածք մտնելու: Ռմբակոծման թիրախ են դարձել ԻԼԻՊ-ի երկու շտաբ և մեկ հավաքակայան:

Թուրքական զինված ուժերի գործողությունները մեկնարկել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ Չանքայայի պալատում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում