Տարածաշրջանային

Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԻՊ-ի և թուրք սահմանապահների միջև

1 րոպեի ընթերցում

Թուրք-սիրիական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԻՊ-ի և թուրք սահմանապահների միջև

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի տարածքից արկ ընկնելու հետևաքով թուրք զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Կիլիս քաղաքում, որը գտնվում է սիրիական սահմանի մերձակայքում: Այս մասին տեղեկացրել է թուրքական բանակը՝ նշելով, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Իսլամական պետության» ահաբեկիչների և սահմանապահների միջև:

Տեղեկություններ կան, որ թուրքական սահմանապահ ուժերը ռմբակոծության են ենթակվել սիրիական շրջանից, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, ինչից հետո բանակը անմիջապես անցել է պատասխան գործողությունների:

Ավելի վաղ Դիարբեքիրում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով մեկ ոստիկան զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում