Պաշտոնական

Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` հուլիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմանի կապերի սերտացմանը:

Գոնսալո Ուռիոլաբեիտիան իր համար մեծ պատիվ է համարել բարեկամ Հայաստանում Արգենտինան ներկայացնելը և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս արձանագրված ձեռքբերումները պահպանելու և տարբեր ոլորտներում հայ-արգենտինյան համագործակցությունը խորացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի իշխանություններին տեղի հայկական համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: Վարչապետն անհրաժեշտ է համարել հայ-արգենտինյան առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ապրանքաշրջանառության ծավալի ավելացումը և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում