Սփյուռք

Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահի ուղերձը կփոխանցի Արամ Առաջինի գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հրանուշ Հակոբյանը ՀՀ նախագահի ուղերձը կփոխանցի Արամ Առաջինի գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 17-ին մեկնել է Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութ՝ մասնակցելու «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և թանգարանի բացման:

Նախարարը կմասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 20-րդ տարեդարձի միջոցառումներին և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Պիք­ֆա­յա­յի Սուրբ Աստ­վա­ծա­ծին վան­քում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը Սերժ Սարգսյանի ուղերձը կփոխանցի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում