Միջազգային

Ցիպրասը ԵՄ-ի հետ գործարքը համարել Է եվրոգոտում մնալու միակ շանսը

2 րոպեի ընթերցում

Ցիպրասը ԵՄ-ի հետ գործարքը համարել Է եվրոգոտում մնալու միակ շանսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, որ չի հավատում այն միջոցների արդյունավետությանը, որոնք Եվրոպայի ղեկավարներն առաջարկել են Հունաստանի տնտեսությունը փրկելու համար, բայց պատրաստ Է իրագործելու դրանք, հաղորդել Է BBC-ն: Ձեռք բերված համաձայնությունը նա համարել Է ծանր, սակայն հայտարարել Է, որ դա Հունաստանի համար միակ միջոցն Է մնալու եվրոգոտում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Ֆինանսական օգնության՝ ընդունված պլանը տակավին պետք Է հաստատում անցնի երկրի խորհրդարանում, որտեղ Ցիպրասին դյուրին պայքար չի սպասվում կուսակցության գծով զինակիցների հետ: Չնայած Հունաստանում նրա քաղաքականությունից աճող դժգոհությանը, վարչապետը հայտարարել Է, որ մտադիր չԷ պաշտոնաթող լինել:

«Ես հանձն եմ առնում իմ կողմից կատարված բոլոր սխալների պատասխանատվությունը, ես հանձն եմ առնում այն տեքստի պատասխանատվությունը, որին ես չեմ հավատում, բայց որը ես ստորագրել եմ՝ երկրում աղետից, բանկային համակարգի կոլապսից խուսափելու համար»,- ասել Է Ցիպրասն ի պաշտպանություն կնքված գործարքի:

Նա նաեւ հավելել Է, որ երկար ժամանակ ձգտում Է հասնելու կենսաթոշակների եւ բյուջետային աշխատողների աշխատավարձերի իջեցման պահանջների վերացման, եւ որ ընդունված վերջնական պահանջներն ավելի մեղմ են, քան սկզբնականները, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում