Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտեյնի իր գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Լիխտենշտեյնի իր գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիխտենշտեյնի Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է իր գործընկեր Դոմինիկ Հասլերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Լավագույն մաղթանքներս եմ հղում Դոմինիկ Հասլերին՝ ակնկալելով Հայաստան-Լիխտենշտեյն երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հետագա նոր առիթներ», - իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ՝ Լիխտենշտեյնի Ազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր ամենաջերմ շնորհավորանքները Լիխտենշտեյնի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մաղթում ենք շարունակական բարգավաճում և անհամբեր սպասում ենք մեր համագործակցության խորացմանը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում