Շվեդիան կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին. ԱԳ նախարար
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
Էրիկ Հելսբորնը, մասնավորապես, հարցրել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ապա կարո՞ղ է արդյոք նույնն անել նաև Շվեդիան։
Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է. «Կառավարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Կառավարությունը հետևում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվող համապատասխան իրավական գործընթացներին»:
Շվեդիայի ԱԳ նախարարն իր պատասխանի մեջ նաև նշել է, որ Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը բոլոր միջազգային շփումներում Շվեդիայի համար հիմք է հանդիսանում: Նրա խոսքով՝ Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ ու ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին:
«Կառավարությունն աջակցում է հունվարի 22-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որտեղ Բորելը նշում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներն անընդունելի են և լուրջ հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Նման դեպքում չպետք է բացառել ոչ մի գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցներ»,-ընդգծել է Բիլստրյոմը։
Վերջինս կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։
«Կառավարությունը ողջունում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ բաների, ներառել են նաև ռազմագերիների փոխանակում և սահմանի որոշ հատվածների կարգավորում։ Շվեդիան մեր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին»,-եզրափակել է Շվեդիայի ԱԳ նախարարը։
Pretty vague. As usual.
— Erik Hellsborn (SD) (@EHellsborn) August 16, 2024
- - - -
Answer to question 2023/24:1035 by Erik Hellsborn (SD)
Armenian prisoners of war in Azerbaijan
Erik Hellsborn has asked me if, in the event that the USA decides on sanctions against Azerbaijan, might Sweden do the same.
The government assumes… pic.twitter.com/tZGfWrfT81