Եվրոպա

Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ

1 րոպեի ընթերցում

Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։

Սերբիայի փոխվարչապետն օգոստոսի 12-15-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում, որի ընթացքում զրույց է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ։

«Արտոնյալ գներով գազի մատակարարման մեր պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսին: Եվ մենք խոսեցինք սեպտեմբերին երկարաձգման մասին բանակցություններ սկսելու մասին, քանի որ սպասելու առիթ չկա: Ակնկալում ենք, որ համաձայնագիրը կերկարաձգվի, կստանանք լավագույն և բարենպաստ պայմաններ»,-ասել է փոխվարչապետ Վուլինը սերբական լրատվամիջոցի եթերում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում