Եվրոպա

Գերմանիայում հետաքննում են ռազմակայան ներթափանցելու և դիվերսիա կազմակերպելու փորձի հանգամանքները

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում հետաքննում են ռազմակայան ներթափանցելու և դիվերսիա կազմակերպելու փորձի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է «Քյոլն-Վան» ավիաբազայի տարածք անօրինական մուտք գործելու և դիվերսիայի կազմակերպման հնարավոր փորձի հանգամանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է երկրի զինված ուժերի՝ Բունդեսվերի տարածած հայտարարությունում:

Գերմանացի զինվորականների հաղորդմամբ՝ առավոտյան զորանոցի պարսպում վնասված հատված է հայտնաբերվել խմելու ջրի մատակարարման համակարգի մոտ։ Ջրի թունավորման հնարավոր հանգամանքը ստուգելու համար ներգրավվել են փորձագետներ: Այդ ընթացքում զորանոցի մուտքը փակվել է՝ հնարավոր օրինախախտի փախուստը կանխելու նպատակով:

Դեպքի վայրում կատարվել են քննչական գործողություններ: Հետաքննությանը ներգրավվել է ոստիկանությունը, ռազմական հակահետախուզությունը և ռազմական ոստիկանությունը։ Միջադեպին առնչվող հավանական կասկածյալների անուններ դեռ չեն հայտարարվել:

«Քյոլն/Բոն» օդանավակայանի մոտ գտնվող ռազմակայանում աշխատում է ավելի քան 4 հազար զինվորական ու շուրջ հազար քաղաքացիական անձ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում