Մերձավոր Արևելք

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը Գազայի հարցով բանակցություններին

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը Գազայի հարցով բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազայի հարցով օգոստոսի 15-ին Կատարում նախատեսված բանակցություններին իր գլխավորած պատվիրակության   մասնակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում են Իսրայելի կառավարության գրասենյակից:

Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում նշել է, որ պատվիրակության կազմում կլինեն ազգային հետախուզական հաստատության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բարնեան, Անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև պատանդների փոխանակման հարցերի համակարգող Նիցան Ալոնը և վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Օֆիր Ֆալքը: 

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 14-15-ը վերսկսել հրադադարի շուրջ քննարկումները։ Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել գործարքի իրականացման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում