Աշխարհ

Մարկ Ցուկերբերգը Բեռնար Առնոյին դուրս է մղել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից

2 րոպեի ընթերցում

Meta CEO Mark Zuckerberg kicks off the tech giant's Connect developer conference Wednesday, Sept. 27, 2023, in Menlo Park, Calif. The company, which renamed itself Meta two years ago, is expected to unveil the next version of its virtual reality headset, the Quest 3 and possibly discuss AI chatbots and other tools and features designed to keep users interested in Facebook and Instagram as competition with TikTok continues.(AP Photo/Godofredo A. Vásquez)

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն լքել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը՝ տեղը զիջելով Մարկ Ցուկերբերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշային աղյուսակի տվյալները:

Առնոյի կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար։ Երրորդ դիրք է բարձրացել META-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար: Մեկ օր առաջ Առնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմում էր համապատասխանաբար 184 և 183 միլիարդ դոլար, հետևում է Bloomberg-ի տվյալներից։ Այսպիսով, Առնոն լքում է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակը՝ իր տեղը զիջելով ամերիկացի ձեռնարկատերերին։

Երկրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը. նրա հարստությունը գնահատվում է 193 միլիարդ դոլար։ Իսկ առաջատարը մնում է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը կազմում է 235 միլիարդ դոլար։

Հինգերորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 154 մլրդ դոլարի կարողությամբ: Այսպիսով, ամերիկացիները չորս հորիզոնական են զբաղեցնում մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակում, ինչպես նաև ինը դիրք՝ առաջին տասնյակում։

Մեկ օր առաջ ամերիկյան ֆոնդային շուկան զգալիորեն աճել է. Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 13-ին թանկացել են 5,24 %-ով, Amazon-ինը՝ 2,06 %-ով, Meta Platforms-ինը՝ 2,44 %-ով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում