Եվրոպա

Կենտրոնական Եվրոպայում սպասվում են ավելի շատ հեղեղումներ. զոհերի թիվը հասել է 17-ի

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական Եվրոպայում սպասվում են ավելի շատ հեղեղումներ. զոհերի թիվը հասել է 17-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական Եվրոպայում վերջին օրերի հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի։ Որոշ երկրներում շարունակում են տարհանումներ իրականացնել, մյուսները փորձում են վերացնել հեղեղումների հետևանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չեխիայի և Լեհաստանի սահմանային շրջանները մեծ վնասներ են կրել։ Ջրի մակարդակի բարձրացման պատճառով քանդվել են կամուրջներ, տարհանումներ են իրականացվել, վնասվել են տներ և մեքենաներ։ Լեհաստանի հարավում գտնվող Նիսա քաղաքի 40 000 բնակչությանը սեպտեմբերի 16-ին կոչ են արել տարհանվել մոտակա դամբի փլուզումից հետո։

Չեխիայի հյուսիս-արևելյան Օստրավա քաղաքի գետի մոտ կառուցված արգելապատնեշի կոտրվելու պատճառով հեղեղվել է քաղաքի արդյունաբերական հատվածը, այդ թվում՝ բազմաթիվ գործարաններ։ Մոտակա բնակելի շրջաններից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Իսկ Չեխիայի Լիտովել քաղաքի 70 %-ը ծածկվել է ջրով՝ մինչև մեկ մետր բարձրությամբ։

Լեհաստանի կառավարությունը հեղեղումներից տուժած շրջաններում բնական աղետի դրություն է հայտարարել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Եվրամիությունից ֆինանսական օգնություն կխնդրի։ 

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան և Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը պատրաստվում են հնարավոր հեղեղումների՝ Դանուբ գետի մակարդակի բարձրացման պատճառով։ Իսկ Ավստրիայում գետերի և ջրամբարների մակարդակը գիշերը նվազել է, սակայն իշխանությունները հայտարարել են, որ սպասում են հեղեղումների նոր ալիքի, քանի որ կրկին հորդառատ անձրևներ են կանխատեսվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում