Մերձավոր Արևելք

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հազար մարդ Թել Ավիվում բողոքի ակցիայի է դուրս եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հնարավոր փոխարինման մասին լուրերի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Ըստ պարբերականի՝ բողոքի ակցիան տեղի է ունենում իսրայելցի քաղաքական գործիչ Գիդեոն Սաարի տան մոտ, որն, ըստ լուրերի, կարող է դառնալ երկրի պաշտպանության նոր նախարարը։

Սաարն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից նախկին կուսակիցն է, իսկ ներկայում զբաղեցնում է «Նոր հույս» քաղաքական հարթակի նախագահի պաշտոնը: 

Սեպտեմբերի 16-ին Ynet հարթակը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է, որ «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչները, իբր, բանակցություններ են վարում Սաարի հետ պաշտպանության նախարարի պաշտոնում կառավարության կաբինետի կազմում ընդգրկվելու շուրջ:

Սաարն արտակարգ կառավարությանը միացել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, բայց մարտի վերջին հրաժարական է տվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում