Աշխարհ

Օլաֆ Շոլցը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Օլաֆ Շոլցը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա լրագրողներին ասել է Աստանա կատարած այցի ժամանակ։

Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիևին։ «Մեզ համար պարզ է նաև, որ միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակի խաղաղ զարգացման հնարավորությունները», - նշել է նա։

Ըստ Շոլցի՝ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում