Աշխարհ

Լեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի կառավարությունը որոշել է 30 օր ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնել զանգվածային ջրհեղեղների պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Լեհաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը։

«Անոմալ հորդառատ անձրևների պատճառով Լեհաստանի հարավում ջրհեղեղ է. գետերը դուրս են եկել ափերից, բնակեցված տարածքները հեղեղվել են, մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակը մտցվում է 2024 թվականի սեպտեմբերին Լեհաստանի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով, դրա հետևանքները կանխելու և դրանք վերացնելու նպատակով»,-ասվում է տեքստում։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 16-ը։

Նշվում է, որ տարերային աղետի պայմաններում կարող են կիրառվել մարդկանց և քաղաքացիների ազատությունների և իրավունքների սահմանափակումներ։ Իշխանությունները կարող են պարտադրել բնակելի կամ այլ տարածքների թափուր մնալը կամ պաշտպանությունը, կարգադրել որոշակի ժամի դուրս գալ որոշ վայրերից և օբյեկտներից և այլն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում