Իրան

Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները

1 րոպեի ընթերցում

Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին։ 

Բացի այդ, նրա դիտարկմամբ, Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանների մեծ մասն անհրաժեշտ հումքը ստանում է Պարսից ծոցից։ 

Ավելի վաղ՝  Իրանի նախագահը հայտարարել է տնտեսական և բնապահպանական նկատառումներով երկրի մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում