Միացյալ Նահանգներ

Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

1 րոպեի ընթերցում

Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք՝ հրազեն պահելու արգելքը խախտելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է հարուցված համապատասխան քրեական գործի մեջ։

«Հայցվորը հարգանքով հայտարարում է դատարանին, որ Ռայան Ուեսլի Ռութին մեղադրանք առաջադրելու հավանական պատճառ կարող է հանդիսանալ դատապարտված հանցագործի կողմից հրազեն և զինամթերք պահելու օրենքների խախտումը», - ասվում է հետաքննությունը վարող Հետախուզության Դաշնային Բյուրոյի կողմից Ֆլորիդայի դատարանին ուղղված հայտարարության մեջ: 

Նշվում է, որ եթե կասկածյալը մեղավոր ճանաչվի դատապարտված հանցագործի կողմից զենք պահելու մասին օրենքը խախտելու համար, ապա նրան կարող է սպառնալ 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի ջնջված հերթական համարով զենք պահելու հոդվածը խախտելու համար, ապա նրան սպառնում է ևս հինգ տարվա ազատազրկում և նույնքան տուգանք։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում