ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ավարտել է զորքերի դուրսբերումը Նիգերից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Նիգերի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեցին Նիգերից ամերիկյան ռազմական և տեխնիկայի դուրսբերման ավարտի մասին», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Գործընթացը, որը սկսվել էր մայիսի 19-ին, փաստացի ավարտվել է սեպտեմբերի 15-ին։