Աշխարհ

Գերմանիայում հազարավոր բուժաշխատողներ նախազգուշական գործադուլ են իրականացրել

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում հազարավոր բուժաշխատողներ նախազգուշական գործադուլ են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում մի քանի հազար բուժաշխատողներ ողջ սեպտեմբերի 16-ին մասնակցել են նախազգուշական գործադուլին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է բժիշկների գերմանական «Մարբուրգյան միություն» արհմիությունը։

«Այսօր մի քանի հազար բժիշկ դադարեցրել է աշխատանքը քաղաքային հիվանդանոցներում։ Միայն Մայնի Ֆրանկֆուրտում շուրջ երեք հազար գործադուլավորներ ամբողջ Գերմանիայից մասնակցել են «Մարբուրգյան միության» հիմնական նախազգուշական գործադուլին»,- ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված արհմիության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ևս մի քանի հարյուր բժիշկներ էլ տարածաշրջանային ցույցերի են դուրս եկել Դրեզդենում, Պոտսդամում, Վոլֆսբուրգում, Լյունեբուրգում, Օլդենբուրգում և Մյունսթերում: 

Բժիշկների արհմիությունը ողջ Գերմանիայում մոտ 60 հազար բուժաշխատողների նախազգուշական գործադուլի կոչ է արել։ Այն տեղի կունենա արհմիության և Տարածքային գործատուների ասոցիացիայի բանակցությունների ֆոնին։ Արհմիության պահանջները, ի թիվս այլ այլնի, ներառում են տարեկան աշխատավարձի 8,5 տոկոսով բարձրացում և հերթափոխային աշխատանքի կանոնների բարեփոխում։

Ինչպես նշվում է միության հայտարարության մեջ, նախազգուշական մյուս գործադուլը տեղի կունենա բանակցությունների հաջորդ փուլից անմիջապես առաջ, որոնք նախատեսված են սեպտեմբերի 17-ին և 18-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում