Ռուսաստան

ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարել

1 րոպեի ընթերցում

ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նահանգապետը գրել է իր Telegram ալիքում։

«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբն անվտանգությունն ապահովելու նպատակով որոշում է կայացրել պարտադիր տարհանել Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակավայրերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում», - գրել է նա։ 

Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին: 

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի բնակավայր և առաջ շարժվելով մոտ 30 կմ։ Սակայն Ուկրաինայի առաջխաղացման տեմպերը նվազել են ռուսական ուժերի հակահարվածի պատճառով։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում