Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը կշարունակի քարոզարշավը՝ չնայած իր դեմ կատարված մահափորձին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է այս շաբաթ մասնակցել նախընտրական բոլոր միջոցառումներին՝ չնայած իր դեմ կատարված երկրորդ մահափորձին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին CNN-ին հայտնել են սեփական աղբյուրները։

«Թրամփը, չնայած իր կյանքին սպառնացող վտանգին, չի պատրաստվում չեղարկել կամ հետաձգել նախատեսված միջոցառումներից որևէ մեկը՝ շարունակելով ակտիվորեն մասնակցել նախընտրական մրցավազքին»,-նշել են աղբյուրները։

Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ անգամ մահափորձ է կատարվել սեպտեմբերի 15-ին։ Մահափորձի կասկածյալն ուկրաինամետ ակտիվիստ Ռայան Ուեսլի Ռութն է, որին կարող է քսան տարվա ազատազրկում սպառնալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում