Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են իրականացրել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։ Թիրախները եղել են շիական «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։

Ծառայության տեղեկություններով՝ հարվածների թիրախը եղել են շիական կազմավորումների տարբեր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զենքի պահեստներ։

Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար Շուբա, Թեյր Հարֆա և Էլ-Էդեյսե բնակավայրերի մերձակայքում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում