Եվրոպա

Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ «չլիազորված ներխուժման» պատճառով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ «չլիազորված ներխուժման» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Քյոլն-Բոննի օդանավակայանը, որը երկրի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկն է, ժամանակավորապես կասեցրել է աշխատանքը՝ նշելով, որ դրա պատճառն է «չլիազորված ներխուժումը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

«Վերջին սերունդ» խմբի կլիմայական ակտիվիստները խոստացել էին այս շաբաթ ցույցեր անել և արգելափակել երթևեկությունը Գերմանիայի չորս օդանավակայաններում։ Նրանք տեսանյութեր են տարածել, թե ինչպես են Քյոլնի և Շտուտգարտի օդանավակայաններում արգելափակում թռիչքուղին։ Խումբը նաև հայտարարել է, որ արգելափակում է երթևեկությունը Բեռլինի և Նյուրնբերգի օդանավակայաններում։

Կլիմայական ակտիվիստները X սոցիալական ցանցում գրել են, որ միլիարդավոր մարդկանց կյանքեր վտանգված են, սակայն դեռ հնարավոր է ինչ-որ բան անել։ Նրանք կոչ են արել միանալ «Նավթը սպանում է» նախաձեռնությանը։

«Վերջին սերունդ» խումբը ձևավորվել է 2021 թվականին։ Գերմանիայում նրանց ցույցերը հիմնականում կենտրոնացած են եղել ճանապարհներն ու թռիչքուղիներն արգելափակելու վրա՝ փորձելով ուշադրություն հրավիրել տրանսպորտի հետ կապված քաղաքականության վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում