Ադրբեջան

Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները», - ասված է հաղորդագրության մեջ։

Այցի արդյունքներով, ըստ հաղորդագրության, նախատեսվում է ընդունել երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթ

եր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում