Աշխարհ

Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի հարավում ավիաշոուի ժամանակ կործանվել է Fouga Magister ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիացիոն ակումբներից մեկին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռը, որն օգտագործվում էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-ից, ընկել է ծովը Լավանդայի ափերի մոտ՝ Վար դեպարտամենտում ժամը 17.00-ի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը հագեցած չէ կատապուլտային նստատեղով։

Նշվում է, որ ավիաշոուն դադարեցվել է, փրկարարները սկսել են ծովում որոնողական աշխատանքները։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում