Մերձավոր Արևելք

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հայտարարել են Գազայի վերաբերյալ կառուցողական բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին։

Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցությունները եղել են լուրջ ու կառուցողական և անցել են դրական մթնոլորտում։

«Դոհայում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ երկու կողմերին ներկայացրել է առաջարկ, որը կրճատում է բացերը և հիմնված է մայիսի 31-ին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված սկզբունքների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝  Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում