Աշխարհ

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 30 դատապարտյալի ներում շնորհելու մասին

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել 30 դատապարտյալի ներում շնորհելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել բողոքի ցույցերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված 30 անձանց ներում շնորհելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 16-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 30 մարդու, ովքեր դատապարտվել են բողոքի ակցիային առնչվող հանցագործությունների համար։ Բոլորն էլ ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար։ Ներքին գործերի նախարարությունը պետության ղեկավարի անունից վերահսկողություն կապահովի նրանց պարտավորությունների կատարման նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, որ առաջիկայում կարող են ազատ արձակվել ծանր հիվանդները, առաջին հերթին՝ քաղցկեղով տառապողները և դատապարտված ընդդիմադիրները, ովքեր մասնակցել են 2020 թվականի ցույցերին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում