Եվրոպա

Գերմանիայում պողպատ արտադրող ամենամեծ ընկերության պահեստն այրվում է ավելի քան 30 ժամ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում պողպատ արտադրող ամենամեծ ընկերության պահեստն այրվում է ավելի քան 30 ժամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայում՝ Սաարլանդի Վոլկլինգեն քաղաքի մոտ ավելի քան 30 ժամ այրվում է Գերմանիայի պողպատի խոշորագույն արտադրողի՝ ThyssenKrupp ընկերության պահեստը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Bild» պարբերականը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը հինգին և դեռևս չի հաջողվել մարել ավելի քան 200 փրկարար և հրշեջ ծառայության աշխատակիցների ներգրավմամբ։ Նշվում է, որ ծուխը հասել է 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաարբրյուկեն քաղաք։

Ականատեսների վկայությամբ՝ սկզբում հրդեհը բռնկվել է պահեստի դիմացի տարածքում։ Հավանաբար, այդտեղ կաթսան բռնկվել է։ Մինչ փրկարարների ժամանելը հրդեհը տարածվել էր ամբողջ շենքի վրա։

ThyssenKrupp ընկերությունը Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական կոնցեռններից մեկն է: Այն նաև պողպատի և մետաղամշակման մեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողն է: Ընկերության աշխատակիցների թիվը, հունիսի 30-ի դրությամբ, կազմել է 97 860:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում