Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հարավում գտնվող Միվթախիմ բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեևը՝ «Ալ Կասամ» բրիգադի մարտիկները, հրթիռակոծել են Միվթախիմ բնակավայրը, որը գտնվում է Իսրայելի հարավում՝ Գազայի հատվածի հետ սահմանի մոտ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ալ Կասամ բրիգադի մարտիկները փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Միվթախիմ բնակավայրի ուղղությամբ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի աջակցությամբ հրադադարի առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը նվազեցնում է կողմերի միջև տարաձայնությունները։

Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները ևս մեկ անգամ կհանդիպեն Կահիրեում մինչև հաջորդ շաբաթվա վերջ՝ օգոստոսի 16-ին առաջարկված պայմաններով համաձայնության հասնելու հույսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում