Եվրոպա

Սլովակիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ֆիցոյի կառավարության դեմ

2 րոպեի ընթերցում

Սլովակիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ֆիցոյի կառավարության դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում օգոստոսի 13-ին մի քանի հազար մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և մշակույթի նախարար Մարտինա Շիմկովիչովայի ձախ պոպուլիստական ​​կառավարության դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցին մասնակցել է շուրջ 18 000 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Բազմությունը պահանջել է նախարարի հրաժարականը։ Բողոքները պայմանավորված են եղել այն բանով, որ Շիմկովիչովան անսպասելիորեն աշխատանքից ազատել է Սլովակիայի ազգային թատրոնի գլխավոր տնօրենին և Սլովակիայի ազգային պատկերասրահի ղեկավարին։

Մարտինա Շիմկովիչովան, որը հայտնի է իր ազգայնական հայացքներով, դժգոհություն է առաջացրել Սլովակիայում՝ 2023 թվականի հոկտեմբերին մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Նա որոշում է ստորագրել ՌԴ-ի և Բելառուսի հետ Սլովակիայի մշակութային հաղորդակցության և համագործակցության վերականգնման մասին, որն ընդհատվել էր Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողություններից հետո:

Նաև ցուցարարները դեմ են հանդես եկել քննադատության առիթ դարձած դատական ​​բարեփոխմանը, որը նվազեցրել է տնտեսական հանցագործությունների համար պատիժը: Օրենսդրական փոփոխությունների ներդրմամբ ենթադրվում է բանտային պատիժները փոխարինել խոշոր տուգանքներով։ Ընդդիմությունը կարծում է, որ բարեփոխումները մտցվում են հատուկ Ռոբերտ Ֆիցոյի կողմից նշանակված պաշտոնյաների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում