Ռուսաստան

Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Ռիո» առևտրի և ժամանցի կենտրոնում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել է շենքի երեսպատումը 1-ից 4-րդ հարկերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իզվեստիյա» պարբերականը հաղորդում է, որ հրդեհը մարվել է։

Հրդեհի բռնկման մասին տեղեկություն է ստացվել ժամը 9:11-ին, և քանի որ առևտրի կենտրոնը բացվում է ժամը 10:00-ին, ներսում այցելուներ չեն եղել, տարհանման կարիք չի առաջացել, իսկ խանութների աշխատակիցները հրդեհի ազդանշանի միանալուց անմիջապես հետո արագ դուրս են եկել շենքից։ Տուժածներ չկան։

Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ կարող էր լինել կարճ միացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում