Հայաստանը և Ռուսաստանը ֆինանսների բնագավառում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ հայտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով (որից 10 տարին՝ արտոնյալ) վարկ տրամադրելու մասին հայտը: Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Մոսկվա այցի ընթացքում կայացել են երկկողմ հանդիպումներ՝ ՌԴ ֆինանսների նախարար Ա. Սիլուանովի, ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Մ. Միշուստինի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա. Բելյանինովի հետ:

ՌԴ ֆինանսների նախարարի հետ Գագիկ Խաչատրյանը ստորագրել է «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև համագործակցության հարցում փոխըմբռնման մասին» հուշագիր, որը պայմաններ է ստեղծում երկու նախարարությունների միջև համագործակցության հետագա ընդլայնման համար: Ստորագրվել է նաև «ՀՀ ՖՆ և ՌԴ ՖՆ միջև ՌԴ կողմից ՀՀ անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» համաձայնագիրը, որով նախատեսված է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով ՀՀ ՖՆ 14,1 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օժանդակություն տրամադրել:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է ՌԴ պետական սահմանի Վերին Լարս անցակետում առկա կուտակումների վերացմանը վերաբերող հարցեր: Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել հնարավորինս սեղմ ժամկետներում քայլեր ձեռնարկել նշված անցակետում կուտակումները վերացնելու և հայկական բեռների տեղափոխման համար առավելագույն հարամարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով