Թուրքիայում հայերի երեխաները դպրոց կհաճախեն առանց «ազգային ծածկագրի»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային կրթության նախարարի պաշտոնակատար Նաբի Ավջըի նոր որոշմամբ վերացվել է երկրում ոչ մահմեդականներին պատկանող դպրոցներում երեխաների ընդունման համար «գաղտնի ծածկագրի» սկզբունքի կիրառումը: Այսուհետ ոչ մահմեդական երեխաները կկարողանան ազգային փոքրամասնությունների դպրոցներ ընդունվել միայն տվյալ կրթական հաստատության տնօրենի որոշմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Նման որոշում կայացվել է, երբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Պայլանը մեջլիսի նստաշրջանի բացման ժամանակ հանդիպել է կրթության նախարարի պաշտոնակատար Նաբի Ավջըին՝ նշելով, որ խնդրի կարգավորման համար օրենսդրական նոր կարգավորման անհրաժեշտություն չկա, և բավական է միայն նախարարի ընդունած որոշումը:

«Պետության կողմից «ազգային ծածկագրի» հարցը լուրջ խնդիրների առաջ էր կանգնեցնում: Երբեմն, անգամ երբ հայրն ու մայրը հայկական դպրոցներում էին սովորած լինում, ի հայտ էին գալիս փաստաթղթեր, որոնք թույլ չէին տալիս երեխաներին էլ տվյալ դպրոց հաճախել: Համայնքի թիվը զգալիորեն նվազել է, և քանի որ լավ պակասել ենք, բոլորս ճանաչում ենք մեկս մյուսին: Այդ պատճառով էր, որ պահանջեցինք խնդիրը թողնել համայնքներին և իրավասությունները հանձնել դպրոցի տնօրինությանը»,- նշել է Գարո Պայլանը՝ ընդգծելով, որ նոր կարգավորման շնորհիվ հայերն արդեն ստիպված չեն լինի ամեն անգամ գնալ և ապացուցել իրենց հայ լինելը:

Թուրքիայի կրթության նախարարության Ստամբուլ քաղաքի բաժանմունքի տնօրենի օգնականներից մեկի ստորագրությամբ պաշտոնական գրության մեջ ասվում է, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում պետք է նշված լինի գաղտնի կոդ, որը հույների համար սահմանված է «1», հայերի համար` «2» եւ հրեաների համար` «3»:

Հայերեն English

Օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «Թամար» բալետը

Ռյուտեն զգուշացրել է Եվրոպայում պատերազմի դեպքում մարտական ավիացիայի և տանկերի համար վառելիքի անբավարարության մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/09/26

Մեքքայի համաձայնագրի կողմերը՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը, հրատապ հանդիպում են հրավիրել

Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլա Նիկոլովը քննարկել են առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի ոլորտներում համագործակցությունը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր