Ամերիկացի Ջերեմին որոշել Է կրկնել հարսանիքը հիշողությունը կորցրած կնոջ համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգի բնակիչը որոշել Է հարսանեկան արարողությունը կրկնել ամնեզիայով տառապող կնոջ համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BuzzFeed-ին, Ջերեմի եւ Ջասթիս Սթամփերներն ամուսնություն են կնքել անցյալ տարվա օգոստոսի 1-ին, սակայն դրանից մի քանի շաբաթ անց Ջասթիսը ենթարկվել Է ճանապարհատրանսպորտային պատահարի: Դրա հետեւանքով նրա մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ եւ հիշողության մասնակի կորուստ:

Բժիշկները կարողացել են կնոջը ժամանակին օգնություն ցուցաբերել, եւ նա ապաքինվել Է ստացած վնասվածքներից, սակայն մեկ ամիս անց Ջասթիսն ամուսնուն պատմել Է, որ մոռացել Է վթարին նախորդած վերջին հինգ շաբաթվա իրադարձությունները, ներառյալ հարսանիքը: Կինը ժամերով դիտել Է տոնական լուսանկարները, սակայն դա նրան չի օգնել վերադարձնել հուշերը: Այդժամ Ջերեմին որոշել Է եւս մեկ հարսանեկան արարողություն անցկացնել:

Միջոցառումը կազմակերպելու համար Սթամփերը Էջ Է բացել GoFundMe քրաուդֆանդինգային ծառայությունում: Նա նվիրատուներից հինգ հազար դոլար Է խնդրել հարսանեկան ծախսերի համար: Հարկավոր գումարը հավաքվել Է մեկ ամսվա ընթացքում: Նշվում Է, որ հարսանիքը կկայանա այս տարվա օգոստոսի 1-ին:

Լուսանկարը` gofundme.com

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի