Խճանկար

Facebook ընկերությունը փոխել Է իր լոգոտիպը

1 րոպեի ընթերցում

Facebook ընկերությունը փոխել Է իր լոգոտիպը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերնետի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Factbook-ը, փոխել Է իր լոգոտիպը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այս մասին հայտնել են Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցները: Լոգոտիպի ներկայիս փոփոխումն առաջինն Է 2005 թվականից ի վեր:

Նորամուծությունները հեղափոխական բնույթ չեն կրում: Կապույտ ֆոնի վրա ընկերության անվանման սպիտակ տառերը պահպանվել են: Սակայն դրանց տառատեսակը փոքր-ինչ փոխվել Է եւ, Business Insider հրատարակության խոսքով՝ դարձել «ավելի կուռ ու նրբագեղ»:

«Մեր նպատակն այն Էր, որ ընկերության նոր լոգոտիպն ավելի բարեհաճ եւ մատչելի տեսք ունենա»,- հաղորդել Է Facebook-ի ստեղծագործական տնօրեն Ջոշ Հիգինսը: Նրա խոսքով՝ այս աշխատանքներում ներգրավված Էր ընկերության սկզբնական լոգոտիպի ստեղծող Էրիկ Օլսոնը:

Փոփոխությունները չեն վերաբերել Facebook-ի ապրանքանիշին, որն իրենից ներկայացնում Է F ոճավորված տառի տեսքով խորհրդանշան: Այն լայնորեն օգտագործվում Է պորտալի Էջերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում