Խճանկար

Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 օդանավը թռիչքի տեւողության ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 օդանավը թռիչքի տեւողության ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 (Si2) շվեյցարական ինքնաթիռը, որը շուրջերկրյա թռիչք Է կատարում, հուլիսի 1-ին գերազանցել Է առանց լրալցավորման անվայրԷջք թռիչքի տեւողության՝ համաշխարհային օդագնացության ռեկորդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

«Ինքնաթիռի ղեկանիվի առջեւ գտնվող շվեյցարացի Անդրե Բորշբերգը նոր ռեկորդի մասին նորությունը հայտնել Է այն բանից հետո, երբ թռիչքից անցել Է 80 ժամ եւ հաղթահարվել Է 5663 կիլոմետր տարածություն»,- նշել Է հեռուստաալիքը: Այսպիսով Solar Impulse 2-ը գերազանցել Է 2006 թվականին Սթիվ Ֆոսեթի սահմանած նվաճումը. նա թռել Է 76 ժամ եւ 45 րոպե Virgin Atlantic Global Flyer ռեակտիվ ինքնաթիռով: Միաժամանակ Si2-ը սահմանել Է արեւամարտկոցներով ավիացիայի համար հեռվության եւ թռիչքում գտնվելու ռեկորդներ:

Ինքնաթիռը ճանապարհ Է ընկել մարտի 9-ին Աբու Դաբիից: Այն վեց կանգառ Է կատարել Օմանի, Հնդկաստանի, Մյանմայի եւ Չինաստանի տարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում