ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արքայազն ալ Վալիդը հայտարարել Է, որ որոշել Է բարեգործական կազմակերպություններին տալ իր ամբողջ կարողությունը, որը գնահատվում Է 32 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լրատվական գործակալությունների տվյալների համաձայն՝ հատուկ մամուլի ասուլիսում արքայազնը պարզաբանել Է, որ պլանավորում Է միջոցները բարեգործական կազմակերպություններին փոխանցել մի քանի մասնաբաժիններով:
Առաջին հերթին արքայազնը մտադիր Է օգնել այն բարեգործական ընկերություններին, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, ինչպես նաեւ հովանավորում են անբուժելի հիվանդությունների ուսումնասիրությունը, օգնում են տարերային աղետների զոհերին եւ տարածում առողջ ապրելակերպ:
Ալ Վալիդը չի ճշտել, թե հատկապես երբ Է մտադիր ավարտել փողերի փոխանցումը, նշելով միայն, որ գործընթացը կտեւի մի քանի տարի: Նա չի ասել, թե այդ քայլն ինչպես կանդրադառնա իր անձնական բարեկեցության վրա, հայտնելով միայն, որ զավակները պաշտպանել են իր որոշումը:
Արքայազն ալ Վալիդը սաուդյան թագավորական ընտանիքի անդամ Է: Նա նաեւ հայտնի Է որպես խոշոր ձեռնարկատեր, որը կարողություն Է վաստակել ներդրումային նախագծերի շնորհիվ: Ըստ Forbes հանդեսի վարկածի, արքայազնը 22-րդ տեղն Է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Լուսանկարը` Reuters